Լրահոս

Մեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը

Արցախի Հանրապետության կառավարության 2023թ. փետրվարի 10-ի N 69-Ն որոշման համաձայն՝ այսօրվանից կմեկնարկի Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի սույն էջում։ 

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 28-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային տարբերակով գրավոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է արտահանել դիմումի ձևը, լրացնել, ստորագրել, սկանավորել և ուղարկել նախարարության mssnkr2023@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։ 

Թղթային գրավոր դիմումը (լրացված և ստորագրված) անհրաժեշտ է հանձնել նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում։ 

Այդ ստորաբաժանումների հասցեներն են.

1. ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25.

2. ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1.

3. ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14.

4. ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1.

5. ք.Մարտակերտ, Սախարովի 15։

Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ 

Կանխիկ եղանակով դրամական աջակցությունը կտրամադրվի «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղերի միջոցով, իսկ անկանխիկ եղանակով՝ ԱՀ-ում գործող արևտրային բանկում բացված՝ անձի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

Դրամական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ 68000 դրամի չափով, իսկ եթե անձի 2022թ. նոյեմբեր ամսվա եկամուտը (հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներոմ վճարված եկամուտների մեծությունը) պակաս է 68000 դրամից, ապա դրամական աջակցությունը կվճարվի 2022թ. նոյեմբեր ամսվա եկամտի չափով։
Դրամական աջակցություն չի տրամադրվի հետևյալ դեպքերում.

1. անձի 2022թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջին ամսական եկամուտը գերազանցում է 500 000 դրամը.

2. անձը 2022թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ հանդիսացել է գործող անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր կամ արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձ.

3. անձը 2023թ. հունվարի 31-ի դրությամբ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ նույն կամ այլ գործատուի հետ:

Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո, նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ աջակցության տրամադրումը մերժելու դեպքում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կտա գրավոր պատասխան՝ նշելով մերժման հիմքերը։ 

Աջակցության տրամադրումը մերժելու դեպքում դիմումները կրկին չեն ընդունվի:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

9 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago