2022 թվականին Վրաստան ամենամեծ թվով այցելուները եղել են Ռուսաստանից, Թուրքիայից և Հայաստանից: Նման տվյալներ է հրապարակել Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակը։
Ըստ այդմ, այցելուների 23,3%-ը եղել են Ռուսաստանից: Երկրորդ հորիզոնականում է Թուրքիան՝ ընդհանուր այցելուների թվի 18,1 %-ով: Իսկ Հայաստանից Վրաստան է ժամանել ընդհանուր զբոսաշրջիկների թվի 13,5 %-ը:
Անցյալ տարվա ընթացքում Վրաստան ամենամեծ թվով այցելությունները կատարել են ՌԴ քաղաքացիները՝ 1,1 մլն, Թուրքիայի քաղաքացիները՝ 925,6 հազար և Հայաստանի քաղաքացիները՝ 742,6 հազար:
Միջազգային ուղևորների ժամանումների ընդհանուր թիվը Վրաստան 2022 թ.-ին կազմել է 5,4 միլիոն, որից միջազգային ուղևորների այցելությունների թիվը կազմել է 4,7 միլիոն։ Միջազգային ուղևորների ժամանումների թիվը 2021 թ.-ի համեմատ 2,9 անգամ ավելի է եղել, իսկ միջազգային ուղևորների այցելությունների թիվը՝ 2,7 անգամ։
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակի՝ 2022 թ.-ին միջազգային զբոսաշրջիկներից ստացված գումարը 2021 թ.-ի համեմատ աճել է 182,5 %-ով:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…