

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք օգնություն են ցուցաբերել Թուրքիային ավերիչ երկրաշարժերից հետո, հայտնում է Anadolu գործակալությունը։
ԱՄԷ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Համաշխարհային կառավարական գագաթաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում նա նշել է, որ «Թուրքիան չի մոռանա դժվար պահին իրեն մեկնած օգնության ձեռքը»։
«Պետությունների մի մասը փրկարարներ ուղարկեցին Թուրքիա, մի մասը համերաշխություն դրսեւորեցին՝ նախաձեռնելով օգնություն հավաքելու արշավներ։ Որոշ պետություններ հանդես եկան Անկարային աջակցելու հայտարարություններով։ Այս աղետը ևս մեկ անգամ ապացուցեց միջազգային համերաշխության նշանակությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա հավելել է, որ Թուրքիայում 13,5 միլիոն մարդ զգացել է երկրաշարժերի հետեւանքները։ «Գիտնականները հայտարարել են, որ այդ ցնցումների էներգիան հավասարազոր է 500 ատոմային ռումբերի պայթյունին»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, Թուրքիան բախվել է ոչ միայն իր պատմության, այլեւ մարդկության պատմության մեջ ամենամեծ բնական աղետներից մեկին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…