Արցախ
14.02.2023

Մեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը

Մեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը

Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. փետրվարի 10-ի N 69-Ն որոշման համաձայն՝ այսօրվանից կմեկնարկի Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Աjս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի Արցախում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել Արցախի կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի հետ և 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

Վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի սույն էջում։

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. փետրվարի 28-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային տարբերակով գրավոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է արտահանել դիմումի ձևը, լրացնել, ստորագրել, սկանավորել և ուղարկել նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Թղթային գրավոր դիմումը (լրացված և ստորագրված) անհրաժեշտ է հանձնել նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում։

Այդ ստորաբաժանումների հասցեներն են.

1. ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25.

2. ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1.

3. ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14.

4. ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1.

5. ք.Մարտակերտ, Սախարովի 15։

Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ կամ անկանխիկ եղանակով։

Կանխիկ եղանակով դրամական աջակցությունը կտրամադրվի «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղերի միջոցով, իսկ անկանխիկ եղանակով՝ ԱՀ-ում գործող արևտրային բանկում բացված՝ անձի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

Դրամական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ 68 000 դրամի չափով, իսկ եթե անձի 2022 թ. նոյեմբեր ամսվա եկամուտը (հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներոմ վճարված եկամուտների մեծությունը) պակաս է 68 000 դրամից, ապա դրամական աջակցությունը կվճարվի 2022 թ. նոյեմբեր ամսվա եկամտի չափով։

Դրամական աջակցություն չի տրամադրվի հետևյալ դեպքերում.

1. անձի 2022թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջին ամսական եկամուտը գերազանցում է 500 000 դրամը.

2. անձը 2022թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ հանդիսացել է գործող անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր կամ արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձ.

3. անձը 2023թ. հունվարի 31-ի դրությամբ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ նույն կամ այլ գործատուի հետ:

Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո, նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ աջակցության տրամադրումը մերժելու դեպքում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կտա գրավոր պատասխան՝ նշելով մերժման հիմքերը։

Աջակցության տրամադրումը մերժելու դեպքում դիմումները կրկին չեն ընդունվի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է