Հասարակություն

Կեղծ գովազդով մոլորեցրել էր սպառողներին. քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտել են հերթական հանցագործությունը։ Այն կանխամտածված կեղծ գովազդով սպառողներին ապրանքի կամ այլ առանձնահատկությունների վերաբերյալ մոլորեցնելու դեպք է։

Ստորաբաժանման ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ պողպատե արտադրանքների արտադրությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն իր արտադրած ամրանային ձողերին, որպես արտադրող կազմակերպության անվանում, մակնշել է մեկ այլ ընկերության անվանում։

Այս կերպ սպառողին գցել է մոլորության մեջ։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Ապօրինության հետևանքով, նախնական տվյալներով, մակնշված կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է 13 մլն դրամից ավելի վնաս։

Առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված կանխամտածված կեղծ գովազդ կատարելու առերևույթ հանցանքի վերաբերյալ Քրեական ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

4 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago