

Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (1er Prix du Public)։
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Փառատոնի պաշտոնական էջում ասվում է․ «Երեկ երեկոյան ուրախությամբ հայտարարեցինք, որ ձեր սիրելի ֆիլմը Հայկ Օրդյանի «Զուլալին» է»։
Փառատոնի մրցանակակիր է համարվել ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է:
Փառատոնի գլխավոր պաստառին հենց «Զուլալի»-ն է պատկերված:
«Զուլալի» երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը:
Մենակության զգացումով մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում ցավն ու տանջանքը՝ տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…