Լրահոս

Պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու համար․ Լեմկին ինստիտուտ

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը կրկին հայտարարություն է տարածել Լաչինի միջանցի շրջափակման վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Փետրվարի 12-ին լրացավ ադրբեջանական կեղծ էկոլոգների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման երկրորդ ամիսը։

Չնայած միջազգային հանրության անդամների որոշ  ջանքերին, ոչինչ չի վկայում այն մասին, որ շրջափակումը կվերացվի կամ ադրբեջանական ռեժիմը պատժամիջոցների կենթարկվի այդ հումանիտար ճգնաժամը թույլ տալու, հավանություն տալու և աջակցելու համար։ Ընդհակառակը, միջազգային հանրությունը, կարծես, պատրաստ է լռել, քանի դեռ այս ռեժիմը կազմակերպում է բնիկ հայերի հերթական ցեղասպանությունը։

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտ  արդեն հրապարակել է նախազգուշացում և մի քանի թարմացումներ, որոնք տեղեկացնում են 2020 թվականի ագրեսիվ պատերազմի ժամանակ Ադրբեջանի հանցավոր գործողությունների ցեղասպան բնույթի, 2022 թվականի սեպտեմբերին բռնությունների սրման և 2022 թվականի դեկտեմբերից Արցախում հայերի շարունակվող շրջափակման մասին։

Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք միջազգային հանրությանը ուղղված մեր կոչը ՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա անհապաղ վերացնի շրջափակումը, պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ռեժիմի դեմ ՝ հայ ժողովրդի դեմ պարբերաբար իրականացվող հանցավոր գործողությունների համար և օգնել տարածաշրջանում հայ ժողովրդի խաղաղ երկխոսության, պաշտպանության և անվտանգության պատշաճ մեխանիզմի ստեղծմանը»:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago