Լրահոս 24/7

Քաղաքացիներին ծանուցագրեր են տալիս առանց բուժզննության ենթարկելու. ՀՔԱՎ

Քաղաքացիներին տրամադրում են ծանուցագրեր վարժական հավաքների մեկնելու մասին՝ առանց անհրաժեշտ և պարտադիր բժշկական զննությունների ենթարկելու: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «2023 թ փետրվարի 2-ին ուժի մեջ մտավ «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ Կառավարության թիվ 122-Ն որոշումը։

Ինչպես մինչ վերոգրյալ որոշման ուժի մեջ մտնելը, այնպես էլ այժմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիներից՝ գործընթացի կազմակերպման և իրականացման թերությունների մասին։

Վերջիններս ահազանգում են, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (այսուհետ՝ ԶԶՀԾ) տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիներին տրամադրում են ծանուցագրեր վարժական հավաքների մեկնելու մասին՝ առանց անհրաժեշտ և պարտադիր բժշկական զննությունների ենթարկելու։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման։ Քաղաքացիներն ահազանգում են, որ ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում իրենց ենթարկում են թերի բժշկական զննությունների, իսկ քաղաքացիների ներկայացրած գանգատներին ի պատասխան հորդորում են ներկայացնել սեփական միջոցներով իրականացված բժշկական զննությունների արդյունքները։ Մինչդեռ ՀՀ կառավարության 405-Ն որոշման համաձայն՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները պետք է ներառեն`

1) միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան.

2) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշումը (եթե բացակայում է գրառում զինվորական գրքույկում).

3) ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը.

4) մեզի և արյան ընդհանուր քննությունը.

5) էլեկտրասրտագրումը.

6) որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը.

7) տուբերկուլինային մաշկային փորձը:

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասնեյակը վերստին ընդգծում է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների, այդ թվում նաև՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների նկատմամբ բժշկական հետազոտությունների պատշաճ կատարման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Թիվ 1

Recent Posts

Պուտինի խորհրդականը մեկնում է Վաշինգտոն

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…

10 minutes ago

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Այսօր ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ծագած 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016…

22 minutes ago

Իսրայելական «կատարգեյթն» ադրբեջանական հետք կբացահայտի՞

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Նաթանյահուի խորհրդական Իոնաթան Ուրիխին եւ ռազմական հարցերով մամուլի նախկին քարտուղար…

26 minutes ago

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

16 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

16 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

16 hours ago