Խաղային ոլորտում ծրագրային լուծումների մատակարար, միջազգային հեղինակություն և ճանաչում ունեցող BetConstruct ընկերությունը փետրվարի 7-9-ը մասնակցում էր ոլորտի ամենամեծ՝ ICE London 2023 էքսպոյին, որն ամեն տարի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում է համախմբում խաղային ոլորտի մասնագետներին։
Էքսպոյին BetConstruct ընկերությունն ամենամեծ տաղավարներից մեկն ուներ, միևնույն ժամանակ՝ ամենագունեղն ու բարդը` կառուցվածքով ու լուծումներով։ Տաղավարի տարածքում աշխատակիցները հազարավոր հյուրերին ներկայացրեցին ընկերության պրոդուկտները, նորարարական լուծումները և ճկուն առաջարկները։
Ընկերության մասին
Որպես միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած, մեծ ճանաչում և ոլորտում վստահություն վայելող տեխնոլոգիաներ ու ծառայություններ մատուցող ընկերություն, BetConstruct-ն այսօր արդեն ունի 6000+ անձնակազմ, 300+ գործընկեր, 40+ լիցենզիա և հավաստագիր, 15+ գրասենյակ ամբողջ աշխարհում, 500+ վճարման եղանակ, մի խոսքով ամբողջական գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ընկերության ստեղծած բազմաֆունկցիոնալ հարթակի վրա կառուցել և զարգացնել ամենատարբեր մեծության, պահանջարկի և սպասելիքների բիզնես iGaming ոլորտում։
Այս ամենով հանդերձ, BetConstruct-ն այս տարվա ICE London-ին ներկայացավ «Մեր մեծությունը ձեր առավելությունն է» կարգախոսով։ Ընկերությունն այնքան մեծ է իր հնարավորությունների, գործիքակազմի, լուծումների ճկունության և ֆունցիոնալության տեսանկյունից, որ դառնում է գործընկերների առավելությունը՝ որպես ընտրություն և որպես հարթակ։
Նորարությունները, Fastex էկոհամակարգը և ռեզոնանսը
BetConstruct-ը տարիներ շարունակ ստեղծել է նոր գաղափարներ և պրոդուկտներ, կատարելագործել է ստեղծածը, կառուցել նորը, հետևել արագ փոփոխվող ժամանակներին՝ ընդունելով նորարարական դարաշրջանի մարտահրավերները: Տարեցտարի ձեռքբերված հաջողությունները փոխակերպվելու, նոր բան դառնալու ուժ են կրում իրենց մեջ, ուժը և հզորությունը՝ նոր բան ստեղծելու պոտենցիալ։
Fastex-ը առաջին հայկական կրիպտոարժույթն է, որը եկել է պարզեցնելու և արագացնելու բիզնես գործընթացները, առավել հարմարավետ ու վստահելի դարձնելու ընկերության և նրա բազմաթիվ գործընկերների հարաբերությունները։ Fastex-ը նոր դարաշրջան է, շնորհիվ էլ մեծ ուշադրության արժանացավ էքսպոյի հյուրերի և ոլորտի մասնագետների կողմից։
Կարևոր և նշանակալից մրցանակներ Լոնդոնից
BetConstruct ընկերությունը մասնակցում է ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխությունների, որտեղ ներկայացնում է իր նոր և արդեն ճանաչված պրոդուկտները, ծառայությունները, լուծումները և ոլորտում մեծ վստահություն ունեցող Spring Platform հարթակը։
2023 թվականի փետրվարի 6-ին Լոնդոնում միաժամանակ երկու հեղինակավոր մրցանակաբաշխություններ էին՝ Global Gaming Awards և Inernational Gaming Awards: Երկու մրցանակաբաշխություններում էլ BetConstruct ընկերությունը ներկայացված էր «Տարվա լավագույն հարթակի մատակարար» անվանակարգում իր Spring Platform-ով։ Երկու մրցանակաբաշխություններում էլ BetConstruct-ը ճանաչվեց լավագույնը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ iGaming ոլորտում իրավամբ վայելում է ամենաուժեղներից մեկի դիրքը, ուստի կարող է վստահաբար հավաստիացնել գործընկերներին․ «Մեր մեծությունը ձեր առավելությունն է»։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…