Լրահոս 24/7

Բնակարանը տաքացնելուն զուգահեռ՝ չմիացնել խոշոր այլ սարքավորումներ. «Արցախէներգոն» զգուշացնում է

Արցախում էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին կտրուկ ավելացել է. Ստեփանակերտի տարբեր հատվածներում շղթայական վթարներ են տեղի ունենում:

Նման արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնար է դարձնում հովհարային անջատումների ժամանակացույցը պահպանելը:

«Ցանցի վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ: Վթարների քանակը բավականին մեծացել է: Այն հիմնականում կախված է գազամատակարարման բացակայության հետ և կտրուկ աճ է արձանագրվել: Հիմնականում խոսքը գնում է Ստեփանակերտ քաղաքի մասին, շրջաններում լուրջ խնդիրներ, համենայնդեպս, չենք արձանագրել:

Միայն Մարտունի քաղաքում այս պահին ունենք խոշոր վթար, վերացման ընթացքում է: Հուսով ենք կարճ ժամանակում կկարգավորվի»,-ասել է «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Վթարների հիմնական պատճառը մալուխային տնտեսության վիճակն է:

Համակարգը ի սկզբանե վատ վիճակում չէր: Սակայն, ըստ Գաբրիելյանի, այսօրվա պես ծանրաբեռնվածություն Ստեփանակերտ քաղաքում երբեւէ չի եղել:

Օրական 60-70 միայն անհատական կանչ է գրանցվում, ավելի խոշոր վթարներ ևս տեղի են ունենում:

«Ստեփանակերտ քաղաքը բավականին ծանրաբեռնված է արդեն երրորդ օրը: Հատկապես ծանր էր կիրակի օրը, վթարների քանակը ահավորը շատացել էր, և հատվածներ ունեինք, որ շատ երկարատև հոսանքազրկված էր խոշոր վթարի պատճառով:

Նորից պիտի կոչ անեմ բաժանորդներին, տաքացնելու հետ զուգահեռ խոշոր այլ սարքեր չմիացնել, որովհետև ուղղակի չի դիմանում ցանցը»,-նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

5 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

31 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

42 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

1 hour ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

1 hour ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago