Լրահոս

Արցախում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 67-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 15-ի դրությամբ:

Այսպես, 3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 252 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 650 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 26 400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Թիվ 1

Recent Posts

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…

13 minutes ago

Մոսկվան ժամանակավոր հրադադար չի ցանկանում. Ուշակով

Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…

35 minutes ago

ԱՄՆ-ը կդադարեցնի ATACMS-ի մատակարարումները Ուկրաինային

Պենտագոնը կարող է շարունակել Ուկրաինային մատակարարել ATACMS մարտավարական հրթիռային համակարգեր, սակայն սահմանափակ քանակությամբ, հաղորդում է…

53 minutes ago

Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս…

1 hour ago

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…

1 hour ago

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

2 hours ago