Լրահոս 24/7
16.02.2023

Լրացուցիչ գումար կհատկացվի Հայ կինոյի հոբելյանական միջոցառումների անցկացման համար

Լրացուցիչ գումար կհատկացվի Հայ կինոյի հոբելյանական միջոցառումների անցկացման համար

2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը:

 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել է, որ կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով մեր երկիրը ներգրավվել է այդ ասպարեզի համաշխարհային գործընթացներում: Հայ կինոյի 100- ամյակի, ինչպես նաև հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ հրատարակվել է մեծանուն ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն արդեն իսկ տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում:

2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իրականացրել է միջոցառումների կազմման աշխատանքները: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունում, որի հայտարարությունը հրապարակված է եղել ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում, և հետաքրքրված բոլոր կառույցները հայտեր ներկայացնելու հնարավորություն են ունեցել: Հաստատված միջոցառումների ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ նախագծեր` գիտաժողովներից, հրատարակություններից ու կրթական ծրագրերից սկսած՝ մինչև ցուցահանդեսներ, միջազգային կինոփառատոններ և մասնակցություն առաջատար միջազգային կինոշուկաներին:

«Կարևորում եմ նաև հայ կինոյի մասին իրազեկման բարձրացման և հանրային խոսույթի զարգացման տեղական ծրագրերը, որոնք ուղղված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում համապատասխան միջոցառումների անցկացմանը՝ ի նպաստ մշակույթի ապակենտրոնացման և հասանելիության ապահովման քաղաքականության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առանձնացնելով, մասնավորապես, «Հայկական կինոդար» ծրագիրը, որը մեկնարկելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ մեկ տարի:

Ծրագրի շրջանակում հայկական դասական և ժամանակակից շուրջ 100 ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Ցուցադրությունները, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու դպրոցականներ և հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ուղեկցվելու են քննարկումներով: 

«Ունենալու ենք կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաների համար դասավանդվելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և նմանատիպ առարկաներ՝ ապահովելով նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն: Անցկացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի շաբաթ»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական:

Նախագծերին մասնակցություն են ունենալու նաև միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչներ` ռեժիսորներ, պրոդյուսերներ, քննադատներ և այլք:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով հրատարակչական ծրագրերը, ընդգծել է, որ դրանք թույլ կտան նաև հետազոտական բաղադրիչ ապահովել. «Մասնավորապես՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ստեղծվելու է երկլեզու պատկերագիրք՝ նվիրված հայկական կինոյի 100-ամյա պատմությանը: Այն ընդգրկելու է մեր ֆիլմարտադրության մասին լիակատար տեղեկատվություն, որն հետագա ուսումնասիրությունների և հետազոտությունների համար լավ նյութ է լինելու: Առանձին հրատարակություն ունենք համր կինոյի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում նախատեսվող գործողություններին, նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, Համո Բեկնազարյանի ֆիլմերի ցուցադրության հնարավորությունը Փարիզում: Նախատեսվում է նաև առանձին տաղավարով ներկայանալ Կաննի միջազգային կինոփառատոնին և կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն:

«Ծրագիրը բազմաբաղադրիչ է: Ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենանք նորովի վերաիմաստավորելու և ներկայացնելու հայկական կինոն ու նաև կարևոր խնդիրների շուրջ հանրային խոսույթ ձևավորելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը կարևոր իրադարձություն է, և այն պետք է ընկալվի որպես անկյունաքար՝ հետագա ռազմավարական ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

Կառավարության ղեկավարը կարևորել է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացումը նաև կինոյի ապագային ու զարգացմանը միտված տեսլական ունենալու առումով:

Հոբելյանական տարվա մեկնարկը նախատեսված է ապրիլի 16-ին` Հայ կինոյի օրը:

Լրահոս
If the heritage is “Albanian,” why do you read it in Armenian?
22:38
If the heritage is “Albanian,” why do you read it in Armenian?
Եթե ժառանգությունն «աղվանական» է, ինչո՞ւ եք այն կարդում հայերեն
22:09
Եթե ժառանգությունն «աղվանական» է, ինչո՞ւ եք այն կարդում հայերեն
Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Մարուքյան
21:44
Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Մարուքյան
Էս ժողովրդին հանգիստ թողեք իր ցավի և նպատակների հետ. Աթանեսյան
20:06
Էս ժողովրդին հանգիստ թողեք իր ցավի և նպատակների հետ. Աթանեսյան
Հայաստանում պատերшզմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է. Իշխան Սաղաթելյան
19:04
Հայաստանում պատերшզմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է. Իշխան Սաղաթելյան
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
17:57
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները
17:01
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները
Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը
15:18
Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը
Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան
14:06
Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան
Եթե Իրանը կարողանա իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ
14:02
Եթե Իրանը կարողանա իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. Գագիկ Ծառուկյան
11:57
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. Գագիկ Ծառուկյան
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
17:07
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
16:48
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
16:32
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
16:21
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»