Լրահոս

ՊԵԿ-ը ներողամտություն է հայցում մաքսատուն-վարչություններում առաջացած հերթերի համար

Պետական եկամուտների կոմիտեն հայցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունը՝ մաքսատուն-վարչություններում, վերջին շրջանում, առաջացած հերթերի հետևանքով պատճառված անհարմարությունների համար:

Կոմիտեն վստահեցնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված խնդիրները կարճ ժամանակում կարգավորելու և հերթերը նվազեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ շարունակական աշխատանքներ են տարվում տնտեսվարողների սպասարկման բարելավման և մաքսային գործառույթներին առնչվող բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար:

Իրականացվող աշխատանքների, ինչպես նաև գործընթացների թվայնացման արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները՝ ապահովելով որակյալ և արագ սպասարկում:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago