Լրահոս

Ասիական զարգացման բանկն ամփոփել է 2022-ին ՀՀ-ում իրականացված ծրագրերը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2005 թ․-ից ի վեր շարունակում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Բացառություն չէր նաև 2022 թվականը, որի ընթացքում շարունակվեցին ինչպես նախկինում մեկնարկած այնպես և տարվա ընթացքում նախաձեռնված ու ու կյանքի կոչված, մի շարք կարևոր ծրագրեր ու նախագծեր՝ ենթակառուցվածքներից մինչև տեխնիկական աջակցության ծրագրեր։

Այս մասին հայտնում են բանկի հաղորդակցության ծառայությունից՝ մանրամասնելով, որ շահագործման հանձնվեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3` ԱԶԲ կողմից ֆինանսավորվող Թալին-Լանջիկ հատվածի շինարարության զգալիորեն ավարտուն հատվածը (18,7 կմ ճանապարհ բացվել է երթևեկության համար):

Հունիսի 4-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց Երևանի Արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը։ Ավարտին է հասցվել նաև էլեկտրահաղորդման վերականգնման ծրագիրը, որը միտված էր բարելավելու Հայաստանի էներգոհամակարգը, շահագործման հուսալիությունն և արդյունավետության բարձրացումը։

Նոյեմբեր ամսին ԱԶԲ-ն 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային վարկ է տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ սատարելու Կառավարության հարկաբյուջետային ձկայունության և ֆինանսական շուկաների բարելավմանն ուղղված բարեփոխումներին նախագծմանն ու իրականացմանը։ Նախագիծը և համաֆինանսավորվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից՝ 100 մլն եվրո վարկային ծրագրով։ Նույն տարում, հավանություն է արժանացրել նաև ՀՀ Կառավարությանը 1 մլն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցության տրամադրմանը՝ Հայաստանում հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի կենսունակության գնահատման համար:

ԱԶԲ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրված քաղաքականությանը և 2022թ․ ընթացքում ավարտին է հասցրել 3 դպրոցների ամբողջական վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև շարունակվել են 36 դպրոցների նախագծման և շինարարության աշխատանքները, որոնք լիովին համապատասխանում են միջազգային սեյսմիկ անվտանգության նորմերին։ Ավարտվել է նաև հեռավար կրթության հարթակի մշակումը, որը կնպաստի Հայաստանում հիբրիդային կրթության իրականացմանը։

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում ԱԶԲ-ն և ՀՀ Կառավարությունն իրականացրեցին «Ակտիվիզմի 16-օրյա արշավ»:

Նոր շունչ է տրվել ԱԶԲ-ՀՀ Արդարադատության նախարարություն համագործակցությանը, որն արտահայտվել է մասնագիտական աջակցության ու խորհրդատվության տրամադրմամբ։

Նշենք, որ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելությունն այս տարի ընդունել է ԱԶԲ գլխամասային գրասենյակի բազմաթիվ պատվիրակություններ, որոնց շրջանակում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ ՀՀ նախագահի, փոխվարչապետերի ու նախարարների հետ՝ միտված ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ուղղությունների ընդլայնմանը, իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատմանն ու ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումներինաջակցությանը։

ԱԶԲ-ն գիտելիքահեն բանկ է և հենց այդ տրամաբանության շրջանակում իրականացրել է մի շարք դասընթացներ, աշխատաժողովներ և վերապատրաստումներ ՀՀ Արդարադատության, Ֆինանսների, Կրթության և գիտության, Էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի կոմիտեի անձնակազմի համար՝ կլիմայի փոփոխությունների, սեյսմիկ անվտանգության նորմերի, առողջության և անվտանգության ոլորտներում։

ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ արդեն իսկ մեկնարկել են ԱԶԲ հաջորդ՝ 2024-2028 թթ․ երկրի գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։ ԱԶԲ-ն հետայսու էլ շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը։

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհերԻսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող…

4 hours ago

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պեսկով

«Ռուսաստանի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ ներուժը, բայց ոչ մեկին չեն սպառնում,…

5 hours ago

Դեպի Մեղրի ճանապարհի մի հատվածը փակ կլինի

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2,…

5 hours ago

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության…

5 hours ago

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական…

5 hours ago

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում…

5 hours ago