«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Փաշինյանի պալատական «Դուգինը» փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել Արցախում ռուսական ռազմական ներկայության, այսպես ասած, ինստիտուցիոնալ, գաղափարական հիմքերի ձևավորման համար:
Այս թեզը ֆունդամենտալ կեղծիք է:
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի չորս ղեկավարներից միակն է, ով սկզբունքորեն հանդես է եկել ԼՂ խնդրի բանակցային լուծման օգտին, ինչը ճիշտ հակառակը՝ էապես նպաստելու էր Հայաստանի սուբեկտության մեծացմանը և գերտերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի տոտալ ազդեցության սահմանափակմանը Հայաստանում:
Ճիշտ հակառակը, բոլոր այն ղեկավարները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որոնք մերժել են բանակցային լուծումը, ըստ էության՝ անվերահսկելի են դարձրել ռուսական վերահսկողությունը Հայաստանում և Արցախում: Այն պարզ պատճառով, որ Հայաստանը չուներ ինքնուրույն ռեսուրսներ՝ հարևան երկրների հետ հակամարտության ռեժիմը սպասարկելու համար:
Ինքներդ դատեք՝ ովքեր են իրական ռուսական «գործակալները»…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…