Լրահոս

ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի»։

Ռուբինյանն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս այցելել էր Թուրքիայի աղետի գոտի և տեղում տեսել Թուրքիայի Ադըյաման նահանգում հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքը։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանը հետևում է իրավիճակին աղետի գոտում, սակայն տեղում հայկական պատվիրակությանը բախվել է ավերածությունների շատ ավելի մեծ պատկերի, քան ներկայացվում է համացանցում:

«Աղետի առաջին իսկ օրվանից մենք որոնողափրկարարական խումբ ենք ուղարկել Թուրքիա։ Բացի այդ, մարդասիրական ուղևորություններ են իրականացվել հայ-թուրքական սահմանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հարկ համարեցինք անձամբ գալ այստեղ և հայտնել մեր ցավակցությունն ու աջակցությունը»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։ Միաժամանակ Ռուբինյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ հնարավոր ամբողջական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։

«Այսօր, ցավոք, մի ողբերգական դեպք մեզ համախմբեց, բայց հույս ունենք, որ մի օր միասին կլինենք և ուրախ պահերին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հուսով եմ, որ այսուհետ մեր միջև միշտ խաղաղություն կտիրի»,- ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեմային՝ Ռուբինյանը շեշտել է, որ դա առաջին հերթին կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, երկրորդ հերթին՝ տնտեսական համագործակցություն, ինչպես նաև փոխգործակցություն այլ ոլորտներում։ Նրա խոսքով՝ հաջորդ բանակցությունների ժամկետը դեռ որոշված չէ։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

4 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago