Լրահոս

ՀԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, առաջիկայում կմեկնեն նաև Գեղարքունիքի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադյա Ֆերնանդա Պիֆարետտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հակիրճ ներկայացրել առաքելության նպատակները:

Նադյա Պիֆերատտին նշել է, որ այցելել են Սյունիքի մարզ և առաջիկայում կայցելեն նաև Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր է համարել նման այցերը՝ հատկապես պատերազմից տուժած համայնքներ: Վաչե Տերտերյանը հանգամանալից ներկայացրել է Սյունիքի,Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում պատերազմից հետո առաջացած տարածքային համաչափ զարգացման հետ կապված խնդիրները, նշել կառավարության կողմից այդ խնդիրները լուծելու առաջնահերթությունները:

Տերտերյանը հետաքրքրվել է նաև նման իրավիճակներում տարբեր տարածաշրջաններում Համաշխարհային բանկի ունեցած միջազգային փորձով և շեշտել, որ դա կարող է օգտակար լինել նոր գաղափարների, նոր զարգացման ծրագրերի իրագործմանը Հայաստանում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզեր այցելելուց և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո ունենալ ևս մեկ հանդիպում-քննարկում:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

12 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

13 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

14 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

15 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

16 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

17 hours ago