

Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում:
Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով արցախյան շուկա մտնելու վարկածը:
«Նկատի ունենալով 12.12.2022թ.-ից Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, սնանկացման եզրին կանգնած տարբեր տնտեսվարող սուբյեկտներ հաճախ փորձում են ամենատարբեր եղանակներով որոշակի ապրանքատեսակներ տեղափոխել Արցախ:
Հաշվի առնելով դրա վտանգավորությունն ու ռիսկայնությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը, համագործակցելով Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ, շարունակելու է միջոցներ ձեռնարկել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման պայմաններում Արցախ տեղափոխվող հումանիտար բեռների անվտանգությունն ապահովելու և անվերահսկելիությունը բացառելու ուղղությամբ»,-ասվում է Արցախի ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…