Առանց Ռուսաստանի հետ երկխոսության Եվրոպայում խաղաղությունն անհնար է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել երկխոսել Մոսկվայի հետ։
Ընդ որում, նա պարզաբանել է, որ այս պահին նման երկխոսության ժամանակը չէ՝ մատնանշելով Կիեւին ռազմական օգնության ուժեղացման անհրաժեշտությունը։
«Առջեւում կարեւոր շաբաթներ եւ ամիսներ են»,-ասել է Մակրոնը։