Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց երկու մարդ է փրկվել, հայտնում է TRT Haber-ը։
«Հրաշքները մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել 296-րդ ժամին… Հաթայում փլատակների տակից երկու հոգու ողջ-ողջ դուրս են բերել»,- հայտնել է հեռուստաալիքը։
Փրկվածների թիվը հասել է երեքի։ Նրանց թվում կա մի երեխա։