Categories: Հայաստան

«1996-ին սահմանադրության խախտում չի եղել». Շողեր Մաթևոսյան

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը հրապարակեց՝ ցույց տալու, որ նա էլ է զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունների ժամանակ: Ավելին, նա համացանցից հանել էր Վանո Սիրադեղյանի խոսքերը՝ Վազգեն Սարգսյանի կենացը խմելիս: Ալումյանի մեջբերմամբ, 96-ի հոկտեմբերի 2-ին, երբ պաշտոնյաներով հավաքվել էին ամփոփելու զորքերը օգտագործելու, ցույցերը ցրելու հետ կապված գործողությունները, Վանո Սիրադեղյանն ասել է՝ հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք ու հայտարարել՝ «Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել»:

Aravot.am-ի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, որը ճանաչել եւ շփվել է Վանո Սիրադեղյանի հետ, չմտաբերեց Վանո Սիրադեղյանի այդ խոսքերը, թե «պետք է գոնե մի 800 մարդ սպանել». «Նախ, ես չգիտեմ, թե ինքը որտեղի՞ց է վերցրել դրանք, տեսաերի՞զն է նայել ու տեքստը սղագրել, որովհետեւ ես այդ խոսքերը չեմ հիշում: Ես չգիտեմ, թե Վանոն ոնց է արտահայտվել, ինչ կոնտեքստում, ինչի համար է ասել: Որքան հիշում եմ, Վանոյի ասածի իմաստը հետեւյալն էր՝ եթե զենք կիրառվեր, ապա կարող էր 800 մարդ զոհվեր:

Երկրորդը՝ ըստ Ալումյանի հրապարակած խոսքերի, Վանոն ասել է, որ եթե նախագահի՝ գլխավոր հրամանատարի վրա են գնում…իսկ 2008-ին ո՞վ էր նախագահի վրա գնում: Պարզ է, որ 2008-ին ոչ մեկը նախագահի վրա չէր գնում, իսկ 96-ին մտել էին Գերագույն խորհուրդ, ջարդել էին դարպասները, բռնություն կիրառել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի դեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am։

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

3 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

3 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago