Լրահոս

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։

Ի նշանավորումն գրողի՝ օրը նշվում է նաև որպես գրքի տոն։

«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։

Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Թիվ 1

Recent Posts

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մարտի 24-ինտեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…

8 minutes ago

Դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, այս որոշումը կայացրել է Բելգորոդի շրջանի Ալեքսեևսկի…

15 minutes ago

Ուսուցիչը պարբերաբար սեքսուալ գործողություններ էր կատարել աշակերտուհիների նկատմամբ. վարույթն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում…

24 minutes ago

Մենք վիրավորել ենք հյուրերի երկրպագուներին. Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղից…

40 minutes ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ. վարչապետ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել…

1 hour ago

Թրամփը դժգոհ է իր դիմանկարից

ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից՝ հեղինակին մեղադրելով իր…

1 hour ago