Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։
Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։
Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», – նրանց ասաց Կիմմո Կիլյունենը։
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…