Գլխավոր
28.08.2019

Օտարերկրյա ներդրումները հոսում են «անհայտ» ոլորտներ. Էկոնոմիկայի նախարարությունը չգիտի, ՎԿ-ն` չի հրապարակում

Օտարերկրյա ներդրումները հոսում են «անհայտ» ոլորտներ. Էկոնոմիկայի նախարարությունը չգիտի, ՎԿ-ն` չի հրապարակում

Էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության որ ոլորտներում են կատարվել օտարերկրյա ներդրումները։ Հետևաբար նախարարությունը, որը նախկինում կոչվում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, առավել ևս չգիտի, թե որ երկրներից որ ոլորտներ են հոսել օտարերկրյա ներդրումները։ Համենայն դեպս, այդպես են պնդում նախարարության ներկայացուցիչները,- գրում է Հետք-ը։

Ինչպես ավելի վաղ գրել ենք՝ հիմնվելով ներդրումների մասին Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումների վրա՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը` ընդհանուր հոսքերը, կազմել են 343.5 մլրդ դրամ կամ մոտ 705 մլն ԱՄՆ դոլար։ Շեշտենք, որ երկրորդ եռամսյակի տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Ու քանի որ Վիճկոմիտեն եռամսյակային պարբերականում չի հրապարակում, թե որ ոլորտներում են կատարվել այդ ներդրումները և որ երկրներից, հղում կատարելով նշված տվյալներին՝ այդ տեղեկությունները փորձեցինք ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից։

«Հայտնում ենք, որ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների բաշխվածությունն, ըստ գործունեության տեսակ կտրվածքի, հնարավոր է վերլուծել բացառապես տարեկան կտրվածքով, քանի որ ՎԿ-ն Ձեր կողմից հարցվող վերլուծության համար հիմք հանդիսացող տվյալները` ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերն, ըստ գործունեության տեսակ կտրվածքի, հրապարակում է տարեկան հաշվետվություններում»,- «Հետք»-ի հարցման ի պատասխան՝ նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Մյուս հարցին, թե որ երկրներից որ ոլորտներ են հոսել ներդրումները, նախարարությունից պատասխանել են. «ՎԿ հրապարակումների ձևաչափերը թույլ չեն տալիս ստանալ Ձեր կողմից հարցվող վերլուծությունը, մասնավորապես` ՎԿ կողմից առհասարակ չի հրապարակվում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերն ըստ գործունեության տեսակ-երկիր կտրվածքի, հետևաբար` նման վերլուծություն կատարել հնարավոր չէ»:

Էկոնոմիկայի նախարարությանը նաև հարցրել էինք, թե օտարերկրյա ո՞ր ընկերություններն են ներդրում կատարել Հայաստանում և խնդրել նշել մի քանի օրինակներ։ Դա էլ, պարզվում է, վիճակագրական գաղտնիք է։

Ավելին՝ hetq.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է