

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովը, որտեղ Իրանը և Ռուսաստանը հրավիրված չեն եղել, անցկացվում է հանուն պատերազմի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով «РИА Новости»-ին:
«Մյունխենի համաժողովն անցկացվում է հանուն անվտանգության, այո՛, բայց նաև հանուն պատերազմի և ռազմատենչների շահերի բավարարման:
«Միջազգային անվտանգության» անվան տակ այդպիսի համաժողով կազմակերպել և Իրանին ու Ռուսաստանին չհրավիրել՝ նշանակում է, որ նրանք օգտվել են հնարավորությունից, որպեսզի միջազգային կարգի և անվտանգության վերաբերյալ առաջարկեն այլ մոտեցումներ», – Tasnim գործակալությունը մեջբերում է Քանաանիի խոսքը։
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին. դրան երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցում ռուսական պատվիրակությունը, չնայած մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների այն մտավախություններին, թե առանց Մոսկվայի հետ երկխոսության՝ անվտանգություն կառուցելն ու խաղաղության հասնելն անհնար է։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…