Հասարակություն

Այն, ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է. Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, որը փետրվարի 16-19-ը գտնվում էր Մյունխենում, գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Մյունխենից գնացի Նոյշվանշթայն ամրոցը տեսնելու (կառուցել է բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդը, գահակալել է 1861-1901 թթ.)։ Մոտ մեկուկես ժամ մեքենայի ճանապարհ էր։

Քաղաքից դուրս գալով՝ մեքենայի պատուհանից նայում էի գերմանական սարերին, դաշտերին, անտառներին, ու մտքումս մի հարց էր. տեսնես կամայական գերմանացին այս տեսարաններին նայելիս զգո՞ւմ է նույնը, ինչ որ մենք մեր սարերի, ձորերի, դաշտերի ու անտառների հանդեպ ենք զգում։ Մտածում էի՝ տեսնես իրենց սի՞րտն էլ է թրթռում իրենց հողի, երկրի համար։

Առաջին արձագանքը, որ գիտակցությունս «ուղարկեց» ի պատասխան այս հարցի, այն էր, որ ո՛չ, իհարկե ո՛չ, երիցս ո՛չ։ Բացառված բան է։ Եվ սա նորմալ է։ Ես՝ որպես միջին վիճակագրական հայ մարդ, աճել եմ այն հոգևոր և գիտակցական սնունդն ընդունելով, որ մեզ մատուցվում է ծնված օրից՝ տանը, ապա՝ մանկապարտեզում, ապա՝ դպրոցում, ապա՝ համալսարանում, բոլոր ֆիլմերով, բոլոր գրքերի յուրովի մեկնաբանություններով, երգերով, կենացներով, բանաստեղծություններով, առօրյա զրույցներով, հումորներով։

Իսկ դա նրա մասին է, որ աշխարհի ուրիշ ոչ մի ժողովուրդ այնքան հայրենասեր չէ, ինչպես մենք՝ հայերս, ոչ մեկի համար իր հողն ու ջուրը նույնը չէ, ինչ մեզ համար, այդ միայն մենք ենք, որ գիտենք հայրենիքի գինը, մենք ենք, որ գիտենք՝ ինչպես սիրել հայրենիքը, ընդ որում՝ հավասարապես՝ հեռվից էլ, մոտիկից էլ։ Ու առհասարակ, երբ մենք ժողովուրդ էինք ու գիտեինք՝ ինչ է հայրենիքը, մնացած բոլոր ժողովուրդները դեռ «ծառից ծառ էին թռչում»։

Բայց սա ընդամենը առաջին, ավտոմատ արձագանքն էր, հիմնված, այսպես ասենք՝ մեր ազգային գոռոզության վրա։

Հաջորդ իսկ պահից ես սկսեցի մեքենայի պատուհանից նկատել միջին վիճակագրական գերմանացի գյուղացու տունը։ Ո՞նց նկարագրեմ։ Ես ասեմ՝ կինոյի, դուք պատկերացրեք՝ հեքիաթի։ Մաքուր, կոկիկ, գույներով, ծաղիկներով, տարբեր չափերի և նշանակության, աչք շոյող աքսեսուարներով՝ էլ արձանիկ, էլ սայլի անիվ, էլ չորացրած բանջարեղեններ, Աստված գիտի, թե էլ ինչեր, փոքրիկ պատուհաններ ու վարագույրներ։ Այգին՝ գծած-մաքուր-հավասար, տան հետնամասը՝ նույնքան մաքուր և կոկիկ, որքան դիմացը, ոչ մի ավելորդ թափոն, շինարարական կամ կենցաղայի աղբի ոչ մի հատիկ։ Ցախանոցը՝ անհնարինության աստիճան համաչափ շարած փայտերով, փոքր տրամաչափի փայտերն իրար վրա, մեծերը՝ իրար, իսկական նկար։

Նայեցի հերթով, նայեցի երկար ու հասկացա, որ հենց այդ միջին վիճակագրական գերմանացի գյուղացին է սիրում իր երկիրը։ Նա ոչ միայն իր երկիրն է սիրում, այլև սեփական անձն է սիրում։ Ոչ միայն սիրում է, այլև հարգում է ինքն իրեն, իր երկիրը, իր պատմությունը, իր պապերին ու իր ժառանգներին։

Ես չգիտեմ՝ այդ մարդու սիրտը թրթռո՞ւմ է արդյոք իրենց սարերին ու դաշտերին նայելիս, թե՞ ոչ։ Բայց նրա անսահման սերը, սրտի հազարավոր թրթիռները ես տեսա իր տան, իր այգու, իր միջավայրի նկատմամբ նրա վերաբերմունքի ու անհոգնել ջանքի մեջ։ Միջին վիճակագրական գերմանացու տունը հենց Սեր էր։ Հայրենիքի հանդեպ Սերը։

Իսկ այն, ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է։ Ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

3 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

4 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

4 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

4 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

4 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

4 hours ago