Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացման հետ կապված և քամու ուժգնացման պատճառով, ավելացել է չոր խոտատարածքներում հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգերը:
Փետրվարի 20-ին ԱԻՊԾ «911» ծառայությունում գրանցվել է բաց տարածքներում հրդեհի բռնկման 5 կանչ, որից 4-ը մայրաքաղաքում, 1-ը՝ Մարտունու շրջանում: Հրշեջ փրկարարների օպերատիվ արձագանքման և ժամանակին շիջման աշխատանքներ կատարելու շնորհիվ՝ հրդեհները չեն տարածվել և չեն հասել մոտակա շինություններին:
Փետրվարի 20-ին ժամը Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, նշված համայնքում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կարճ ժամանակում մեկուսացրել, այնուհետև մարել են կրակը: Այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք և թփուտներ:
Նույն օրը կեսօրին հրդեհ է բռնկվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում: Ժամը 13:44-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մասից, հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, իրականացրել հրդեհաշիջման աշխատանք : Այրվել է չոր խոտատարածք և թփուտներ:
Չոր խոտատարածքներում հրդեհի բռնկման մեկ այլ ահազանգ գրանցվել է ժամը 17:04-ին: Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում` «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մատակայքում մոտ 50×50 մ չոր խոտատարածք և թփուտներ են այրվել :
Փետրվարի 20-ին «911» ծառայությունում հրդեհի մասով կանչ է գրանցվել նաև ժամը 17:33-ին: Մայրաքաղաքի Հ. Գալստյան փողոցում այրվել է 10×10մ չոր խոտատարածք և թփուտներ : Փրկարարներին հաջողվել է շիջել հրդեհը և կանխել հետագա տարածումը:
Հրդեհի մեկ այլ դեպք գրանցվել է Մարտունու շրջանում: Սպիտակաշեն համայնքի` «Ավոյի աղբյուր» կոչվող տեղանքում այրվել է մոտ 3000մ2 չոր խոտատարածք, թփեր և մասնակի այրվել է երկու թթենի: Մարտունու հրշեջ փրկարարաները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:57-ին, մարել` ժամը 21:15-ին:
Հրդեհների առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…
«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…
Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…