Մշակույթ

Հայաստանի և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիաների միջև կստորագրվի հուշագիր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը սույն թվականի փետրվարի 16-17-ը մասնակցել են Թբիլիսիում տեղի ունեցած «Հավերժական արժեքներ և անընդհատ փոփոխվող աշխարհ» միջազգային գիտաժողովի աշխատանքներին։ Այն նվիրված էր տարբեր գաղափարներ կրողների միջև կառուցողական երկխոսությանը, հավերժական, մնայուն արժեքների պահպանմանը ժամանակակից, սրընթաց փոփոխվող աշխարհում՝ քաղաքականության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն իր ելույթում բարձր է գնահատել հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հայ-վրացական գիտական, մշակութային կապերը։ «Ուզում եմ հավատալ, որ մեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաների, գիտական հաստատությունների և գիտնականների միջև սերտ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա և կամրապնդվի», – ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը և Վարդան Սահակյանը հանդիպում են ունեցել Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գեորգի Կվեսիտաձեի և փոխնախագահ, ակադեմիկոս Ռոին Մետրեվելիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների գիտությունների ազգային ակադեմիաների համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը։ Նաև քննարկվել է ակադեմիայի և ԲՈՒՀ-ական համակարգի փոխգործակցության վրացական փորձը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև կնքել համագործակցության հուշագիր։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

47 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago