

Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էդգար Արշակյանի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը։
«Էդգար Արշակյանի անունը գլխավոր դատախազի միջնորդության մեջ շահարկվել է։ Եկեք մեկընդմիշտ մոռանանք «զորամասի տարածք» հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 90-ական թվականների կեսերից երբևիցե որպես զորամաս չի ծառայել։
ՀՀ-ում ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերը, բոլոր տարածքները, ոբոլր ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել, դրանից հետո դրանք իրավական հիմք ստացել են 2005 թվականին և դրանից հետո դրանք որպես զորամաս երբևիցե առկա չեն եղել։
Դրանք անօտարելի տարածքներ են, թե ոչ, դրա պատասխանատուն Էդգար Արշակյանը չէ, որովհետև տվյալ տարածքների օտարելիության պայմաններ օրենքը նախատեսում է։ Առկա է մի շարք հիմնավորումներ, թե որ պայմաններով տվյալ տարածքները կարող են օտարվել։ Այդ տարածքներն օտարելի են, սակայն իրավական որոշակի հիմքերի առկայության պայմաններում»,-նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ 18 միլիոն դրամ գրավ վերցնելը ևս իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ «Տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել։ 2016 թվականի օգոստոսի 12-ին Գրիգորի Խաչատուրովը ձեռք է բերել բնակարա Վանաձոր քաղաքում, այդ բնակարանը ձեռք բերելու համար կնքվել է առքուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Գրիգորի Խաչատուրովին տրամադրվել է 18․484․000 դրամի վարկային գիծ, դրանից որոշակի ժամանակահատված հետո բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, Գրիգորի Խաչատուրովը խնդրել է իր ընկերոջը (Գրիգորի Խաչատուրովը Էդգար Արշակյանի երեխաների կնքահայրն է) լրացուցիչ գրավով օգնել և քանի որ այդ տարածն այդ պահին Էդգար Արշակյանն օգտագործելիս չի եղել, գրավադրվել է բանկում, սակայն վարկային գիծը գումարային առումով, ոչ մի դրամով չի ավելացել։ Այսինքն կոնկրետ այդ տարածքի համար ոչ մի դրամ վարկ չի ստացվել։
Այդ տարածքը 2009 թվականին ինչպես ձեռք է բերվել Էդգար Արշակյանի կողմից, այդպես էլ պահպանվում է։ Հիմա Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որը որ օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի։ Որևէ փաստական հիմք չկա այն մասին, թե իբր այդ տարածքն իրականում ձեռք է բերել Գրիգորի Խաչատուրովը, իսկ Էդգար Արշակյանը հանդիսացել է քողարկված անձ»,-տեղեկացրել է Միհրան Պողոսյանը։
Փաստաբանն նաև հավելել է, որ Էդգար Արշակյանն արդեն մեկ տարի է պնդում է, որ այդ տարածքն իր սեփականն է։ «Ուղղակի և անուղակի ոչ մի ապացույց չկա, որ դա Էդգար Արշակյանի տարածքը չէ։ Այսսօր Էդգար Արշակյանին կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը»,-նշել է նա։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…