Լևոն Արոնյանը Դյուսելդորֆում անցկացվող WR Chess Masters մրցաշարի 5 տուրից հետո ամրապնդել է իր դիրքերը, և այժմ նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Նա 5-րդ տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է հոլանդացի Անիշ Գիրիի հետ՝ 48-րդ քայլում պարտության մատնելով նրան։