Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական կարգավորման բանալին եռակողմ փաստաթղթերն են. Կոպիրկին

Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման բանալին այն եռակողմ հայտարարություններն են, որոնք ստորագրվել են Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև։

Այս մասին նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Պետք չէ այդպիսի հետևություն անել, կան շփումներ, այստեղ վերջերս ժամանել էր մեր ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, շատ առարկայական երկխոսություն ունեցանք տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ։ Հայկական կողմը նույնպես ասել է, որ հանդիպումը (Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը, որին հայկական կողմը հրաժարվեց մասնակցել 2022 թ-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքի շրջափակումից հետո – խմբ.) ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է։ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան երկրներ են, իրենք են ընտրում այն հարթակները, որտեղ պետք է վարեն բանակցություններ։

Մեր կարծիքով, հայ-ադրբեջանական խնդրի լուծման բանալին այն եռակողմ հայտարարություններն են, որոնց վրա կա երեք առաջնորդների ստորագրությունները։ Մենք բոլոր կողմերին ասում ենք, որ պատրաստ ենք շարունակել բանակցությունները՝ համարելով, որ այս ֆորմատն ամենակիրառականն ու արդյունավետն է։ Ավելին, հենց այս թրեքն է ներառում կողմերի համար զգայուն, կարևոր բոլոր հարցերը», – ասել է նա։ 

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

3 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

3 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

4 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

4 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

4 hours ago