Լրահոս

Է․ Ֆիլիպը այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակության անդամները օրերս Սյունիք կատարած այցի ընթացքում եղան նաեւ Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում։

Կենտրոնի հիմնադիր տնօրեն Ավետիս Մատիկյանի եւ գործադիր տնօրեն Արտակ Ասոյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան կենտրոնի աշխատանքին։

«Մեծապես տպավորված եմ կենտրոնով, այն ինչպես տեղեկացա, եզակի է Սյունիքի մարզում։ Ուրախ եմ, որ կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի տարածքային միավորումների եւ տարբեր կազմակերպությունների աջակցությամբ», -լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էդուարդ Ֆիլիպը։

Ֆրանսիայի նախկին վարչապետը հավաստիացրեց, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո քաջալերելու է շատ համայնքների։ «Հայ-ֆրանսիական բարեկամությունը հենց դրանով է բնութագրվում, որ ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունն է ուղիղ աջակցում Հայաստանի կառավարությանը, այլ տարբեր նահանգների տեղական ինքնակառավարման մարմինները։ Պետք է կոչ անեմ, որ շարունակեն աջակցել, որ Սյունիքում եւ ոչ միայն այստեղ, նոր բժշկական կենտրոններ հիմնադրվեն»,-իր խոսքը եզրափակեց Էդուարդ Ֆիլիպը։

Թիվ 1

Recent Posts

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

12 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

29 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

45 minutes ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

1 hour ago

Տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…

2 hours ago

Սա պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության ճանապարհին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…

2 hours ago