Լրահոս

Ի հիշատակ Մ․ Մանուշյանի` Փարիզում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն

Փետրվարի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Փարիզի 14-րդ թաղամասում գտնվող Ֆրանսիայի «Դիմադրության» շարժման հերոս, ֆրանսահայ գործիչ Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի բնակավայրի շենքի ճակատամասին զետեղված հուշատախտակի առջև կայացած հիշատակի միջոցառմանը՝ նվիրված Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների՝ Մոն Վալերիեն բնակավայրում գնդակահարության 79-րդ տարելիցին։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, ոգեկոչման միջոցառումը կազմակերպել էր Փարիզի 14-րդ թաղամասի քաղաքապետարանը՝ Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ մարտիկների ասոցիացիայի հետ համատեղ:

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ֆաշիզմից Ֆրանսիայի ազատագրմանն իրենց կյանքը նվիրաբերած «Դիմադրության» շարժման անդամների և դրանց թվում՝ Ֆրանսիայի «Դիմադրության» դեմքը մարմնավորող Միսաք Մանուշյանի հիշատակը հարգել և ծաղկեպսակներ են խոնարհել Փարիզի 14-րդ թաղամասի քաղաքապետ Կարին Պըտին, Փարիզի 14-րդ թաղամասի ընտրատարածքից ընտրված Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մոդ Գատելը, ավագանու անդամները:

Ելույթներով հանդես են եկել Փարիզի 14-րդ թաղամասի քաղաքապետ Կարին Պըտին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, ավագանու անդամները։ Հնչած ելույթերում ընդգծվել է Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում ամփոփելու համազգային աջակցություն վայելող նախաձեռնության կարևորությունը՝ արժանին մատուցելու համար Մանուշյանի և դրա սխրանքին միացած օտարերկրացիներին, ներառյալ՝ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստան գտած հայերին, ովքեր հերոսացել են՝ դառնալով Ֆրանսիայի նվիրյալ զավակներ։

Զինվորական կարգով կազմակերպված Ֆրանսիայի «Դիմադրության» շարժման անդամների ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, փարիզաբնակները:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

12 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

13 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago