Տարածաշրջան

Վրաստանն աջակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագծին

Վրաստանն աջակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձևի նախագծին, որը հիմնված է Ուկրաինայի կողմից առաջ քաշված «խաղաղության բանաձևի» վրա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի հարցով հատուկ նիստում։

«Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը՝ Վրաստանի զորեղ աջակցությունը հայտնելու մեզ ներկայացված բանաձևի նախագծին, որը ևս մեկ անգամ հստակ ազդանշան է ուղարկում ի պաշտպանություն այս կազմակերպության հիմնական սկզբունքների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների», – ասել է Դարչիաշվիլին։

Նախարարը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայացրած «խաղաղության բանաձևը», որին, ըստ նրա, Վրաստանը աջակցում է, «դուրս է գալիս Ուկրաինայի խաղաղության և տարածքային ամբողջականության վերականգնումից և ավելի համապարփակ նպատակ ունի պաշտպանել երկրի հիմնական արժեքները»։

Ակնկալվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձևի նախագիծը, ինչպես նաև խաղաղ կարգավորման առաջարկները քվեարկության կդրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձին։ Ավելի վաղ Զելենսկին G20-ի գագաթնաժողովում առաջ էր քաշել 10 կետից բաղկացած «խաղաղության ծրագիր»։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

4 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

5 hours ago