Լրահոս

Հռոմի պապն Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է Ուկրաինա Ռուսաստանի լիածավալ ներխուժմանը։

Ամենշաբաթյա ընդհանուր ընդունելության ժամանակ հովվապետը հակամարտությունն անվանել է «անհեթեթ և դաժան պատերազմ»։

«Մենք տառապյալ ուկրաինացի ժողովրդին չենք թողնի առանց մեր աջակցության, բայց մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. արդյո՞ք հնարավոր ամեն բան արվել է, որպեսզի կանգնեցվի պատերազմը,- ասել է Ֆրանցիսկոսը։- Ես կոչ եմ անում պետությունների ղեկավարներին կոնկրետ ջանքեր գործադրել, որպեսզի վերջ տրվի հակամարտությանը, ձեռք բերվի հրադադար եւ սկսվեն խաղաղ բանակցություններ»։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել էր Խերսոնում խաղաղ բնակիչների «անողորմ սպանության» մեջ հրթիռային հարվածից հետո, որի հետեւանքով զոհվել էր հինգ, վիրավորվել 16 մարդ։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

8 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

9 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

9 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago