Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՏԵԽԿԱՄ ՏՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ՏԵԽԿԱՄ ՏՏԿ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ճշգրիտ տեխնիկական քարերի արտադրության (սինթետիկ սապֆիրից, ագաթից, սիտալից և կերամիկայից) համար։ Նախատեսվում է հիմնել նաև նոր գործարան։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում, որից 369 մլն դրամն արդեն իսկ հատկացվել է հումքի ու սարքավորումների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 86 նոր աշխատատեղ՝ 130-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128․5 մլն դրամ: