Լրահոս 24/7
23.02.2023

Թուրքիայում ընտրությունները 99,9 տոկոսով կանցկացվեն մայիսի 14-ին․ թուրք իշխանամետ լրագրող

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները 99,9 տոկոս հավանականությամբ տեղի կունենան մայիսի 14-ին։ Այս մասին հայտարարել է իշխանական շրջանակներին մոտ կանգնած թուրք լրագրող Հանդե Ֆիրաթը, գրում է Gercek News-ը։

Ֆիրաթը CNN Turk-ին ասել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները երկու հանդիպում են անցկացրել ընտրությունների օրվա հետ կապված քննարկումների համար։

«Այս հանդիպումների արդյունքներով՝ 99,9 տոկոս հավանականությամբ ընտրությունները կկայանան մայիսի 14-ին»,- ասել է նա։ Ըստ լրագրողի՝ հանդիպումների ընթացքում արված տեխնիկական գնահատումների արդյունքը ներկայացվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն էլ իշխանություններին հրահանգել է անել այն, ինչ տեխնիկապես անհրաժեշտ է մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների համար։

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո ընտրությունների հետաձգման հարցը դարձել է քննարկումների առարկա։ Անցյալ շաբաթ Էրդողանի ղեկավարած իշխող կուսակցության պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ երկրաշարժերից հետո «ֆիզիկապես պայմանները հարմար չեն» ընտրությունները ժամանակին անցկացնելու համար՝ ազդարարելով դրանք նոյեմբեր տեղափոխելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/615708.html

© factor.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54