Գլխավոր
23.02.2023

Բաքուն պնդում է, թե միջազգային գործընկերները, իբր, «կողմ են Լաչինի միջանցքում անցակետերի տեղակայմանը»

Բաքուն պնդում է, թե միջազգային գործընկերները, իբր, «կողմ են Լաչինի միջանցքում անցակետերի տեղակայմանը»

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե միջազգային գործընկերները, իբր, դրական են վերաբերվում Լաչինի միջանցքում անցակետերի տեղակայմանը։

Մամեդովը նշել է, թե Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահն առաջարկել է սահմանային անցակետեր տեղակայել Լաչինի միջանցքում, լուրջ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել այս ճանապարհի թափանցիկ օգտագործումը՝ եռակողմ հայտարարության նպատակներին և նպատակներին համապատասխան»։

Ի դեպ, անցակետերի տեղադրումը հենց եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ «Արդյունքը, որ մենք ստացանք առաջին շփումներից, կայանում է նրանում, որ միջազգային գործընկերները դրական են վերաբերում այս առաջարկին և հասկանում են դրա էությունը։ Հայաստանից վերջին 2 տարվա ընթացքում Լաչինի ճանապարհի թափանցիկ օգտագործման և չարաշահման դեպքերը կանխելու դիրքորոշումը հասկանալի է։ Դժբախտաբար, այս առաջարկի վերաբերյալ Հայաստանի նախնական կարծիքը բավականին բացասական էր»,- ասել է Մամեդովը՝ չնշելով, թե միջազգային գործընկերներ ասելով՝ ում նկատի ունի։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն մշտապես հանդես են եկել Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու անհրաժեշտության մասին հայտարարություններով։

Նման հայտարարություն ևս մեկ անգամ հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը։ Բացի այդ, Հայաստանը որևէ կերպ չի չարաշահել Լաչինի միջանցքն ու ապօրինի գործողություններ չի իրականացրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/615728.html

© factor.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է