Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը, որտեղ քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով համագործակցության վերաբերյալ հարցեր։
Կարևորելով 2026թ․-ից հետո Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը՝ քննարկվել է համատեղ միջոցառումների ողջ շրջանակը և նախատեսվող աշխատանքները։
«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը ասաց, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը Հայաստանում խիստ կարևոր խնդիր է, որովհետև ինչպես ցանկացած ատոմակայան, հայկական ատոմակայանը ևս պետք է ի վերջո շահագործումից հանվի:
«Իմ մասնագիտական կարծիքով մեզ անհրաժեշտ է միջին հզորության ատոմակայան, իսկ միջին հզորության է համարվում 300-700 մեգավատտ հզորության ատոմակայանը: Օրինակ, 600 մեգավատտ հզորության ռեակտորը շատ լավ է մեզ համար»:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…