

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Լսեք, ժողովրդից, հանրությունից ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք տվել, որ չի վերադաձնում: Քառասուն տարի բոլորով նրան ներշնչել եք, որ «պատմական արդարությունը պետք է հաղթի», չգիտեմ ում մինչեւ ատամները զինված բանակը կգա եւ Մեծ Հայքի սահմանները կորոշի: Ուրիշ բան ասե՞լ եք: Ով էլ փորձել է զգաստության, ինքնաճանաչման, ինքնագնահատման խոսք բարձրաձայնել՝ մտավորական կոչված հացկատակների խմբերով հարձակվել եք, մարդուն «թուրք, դավաճան, ջհուդամասոնական» պիտակավորել:
Հիմա երեք-չորս պատերազմ անցած, տասնյակ հազարավոր զոհեր տված ժողովրդից ի՞նչ եք պահանջում: Խելացնորություն է, իր տանը հանգիստ նստած մեկը «նոր Սարդարապատի» կոչ է անում: Ստեփանակերտում էլ էին այդպես ասում:
Հիմա ձեռուոտ ընկած՝ տպավորություն են ստեղծում, որ Ադրբեջանի հարձակման մասին 2023 սեպտեմբերի 19-ին ոչինչ չեն իմացել: Ներողություն բառի համար, բայց դուք էդ դեպքում ի՞նչ «տանձի կոթ» էիք: Հիմա էլ Հայաստանու՞մ եք նույն «Սարդարապատը» բեմադրում:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…