Քաղաքականություն

Մենք կանգնած ենք շատ լուրջ փոփոխությունների առջև. Վարդանյան

Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ մեր ցանկությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Երեւանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին Արցախից տեսակապով հայտարարեց Արցախի նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյաը:

«Ես վերջին վեց ամիսն Արցախում եմ եւ կարող եմ վստահեցնել, որ արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում, իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Նույն ժամանակ մենք ունենք խնդիր, որ մարդիկ կորցրել են հավատն իրենց նկատմամբ, հավատ՝ դեպի արդարություն, դեպի ղեկավարություն եւ ապագան: Եթե չունես հավատ, շատ դժվար է պայքարելը»,- ընդգծեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջեւ.

«Ինչպես 1998 թվականին Արցախում երբ սկսեց շարժումը, մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլ քննարկում էինք մեր արժեքները, մեր սկբունքները, ինչին ենք պատրաստ, ինչին՝ ոչ: Այդպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, Սփյուռք, ունենք Արցախում ապրող 120 հազար հայ, որոնք ուզում են միանալ Հայաստանին, բայց միաժամանակ ունենք խնդիր, որ այս իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անենք, դա Արցախի անկախությունը եւ ինքնորոշման ճանապարհը վերջացնելն է:

Վստահ եմ, որ այս դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն մեկ դեպքում, եթե այդ գործն անենք ամեն օր եւ դա լինի մեր համար ամենակարեւոր գործը:

Այն մարդիկ, որոնք վստահ են, որ սա հայկական ամենակարեւոր հարցերից մեկն է: Տեսնում եմ այն հիվանդությունները, որոնք ունենք մեր մեջ, եւ առաջին թշնամին մենք ենք, մենք, որ չենք հասկանում, որ ամենօրյա կյանքով ապրելով, չի ստացվելու փոխել այն, ինչը պետք է փոխենք»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

28 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

37 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

49 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

57 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago