Կրթություն

ԿԳՄՍ նախարարն հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում:Այս տարի առաջին անգամ միասնական քննություններն անցկացվել են երկու փուլով, որը ընդունելության համակարգի բարելավմանը միտված քայլ է և հավելյալ հնարավորություն դիմորդի համար։

«Երկրորդ փուլից հետո կարվեն համապատասխան վերլուծություններ՝ հասկանալու, թե այս ձևաչափը որքանով է արդյունավետ, և ինչ լրամշակումների կարիք կա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում ևս այս հարցը կդիտարկվի։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերում արված փոփոխություններին, համաձայն որոնց՝ կրճատվել են բուհերին հատկացված տեղերը՝ ըստ լիցենզիայի պահանջների՝ առաջնահերթությունը տալով առավել թիրախային մասնագիտություններին: «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է լիազորող նորմ՝ լիցենզիոն տեղեր տրամադրելիս, որպես պարտադիր պայման, լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը՝ հաշվի առնելով մասնագիտության ուսուցման ստանդարտները, որոնք ևս անհրաժեշտ է սահմանել:

Սա, նախարարի ընդգծմամբ, նոր որակ է ապահովելու բուհերի համար: Հաջորդ խնդիրը վերաբերում էր կրթաթոշակային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետական բյուջեից մեծ գումար է հատկացվում այս ուղղությամբ, սակայն պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ և ինչ նպաստ է բերում ուսանողներին:

Նախարարի գնահատմամբ՝ այս ուղղությամբ պետք է փոփոխություն արվի մի քանի սկզբունքներով. «Կարծում ենք՝ պետք է մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը և սահմանել այն ուղղությունները, որոնք ունեն դիմորդների թվի մեծացման խնդիր՝ պետության առաջնահերթության տեսանկյունից»:

Որպես կրթաթոշակային քաղաքականության կարևոր սկզբունք՝ նախարարը կարևորել է նաև սոցիալական գործոնի հաշվի առնելը՝ հստակ խմբերի ներգրավումը:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

13 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

32 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago