Fitch Ratings միջազգային վարկանշային ընկերությունը բարելավել է Հայէկոնոմբանկի վարկանշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի և վերահաստատել արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B կարգի վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating (IDR)):
Վարկանշի հեռանկարի բարելավումը պայմանավորված է ՀՀ սուվերեն վարկանշի հեռանկարի բարձրացմամբ, բանկի ակտիվների որակի, շահութաբերության, կապիտալիզացիայի, ֆինանսավորման, իրացվելիության և այլ ֆինանասական ցուցանիշների ակնկալվող կայուն աճով: