ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթում։
Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթում Արդարադատության միջազգային դատարանի որոշումների վերաբերյալ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները:
Նա հիշեցնում է, որ դատարանի վճիռները պարտադիր են կատարման և հույս է հայտնում, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելը։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ և վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- ասված է հայտարարությունում։
Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն…
Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի հայտարարությանը, որով առաջարկվում էր ընտրությունների անցկացման համար Ուկրաինայում ներդնել ժամանակավոր…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը դուրճի հետ Նիկոլ Փաշինյանը իր քայլարշավը 2018…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Սյունիքի մարզում դեսպան Քվինն այցելել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցի,…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել…