ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին նախագահական ընտրություններում, սակայն մինչ քարոզարշավի մեկնարկը դեռ շատ աշխատանք կա անելու։
Բայդենի խոսքով՝ ինքը «մտադիր է մասնակցել» հաջորդ նախագահական ընտրություններին։
«Բայց մինչ քարոզարշավը սկսելը, ես առաջիկայում շատ բան ունեմ ավարտելու»,- ընդգծել է նա։ Լրագրողի ճշտող հարցին Բայդենն ընդգծել է, որ «պատասխանատու է իր խոսքերի համար» նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
«Ես այլ բաներ ունեմ ավարտելու նախքան լիարժեք քարոզարշավ սկսելը», – ասե