ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, 1-ը՝ դեմ։
Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նորընտիր անդամը երդվել է:
Թեկնածուն հավաստիացրել է, որ արտաքին պետական հաշվեքննության բնագավառի կուտակած փորձն ու գիտելիքները պատրաստ է ծառայեցել Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացման գործին: