Քաղաքաշինության կոմիտեն հյուրընկալել է Համաշխարհային բանկի քաղաքաշինության և աղետների ռիսկի կառավարման ծրագրեր իրականացնող թիմի ներկայացուցիչներին:
Կողմերն ամփոփել են համատեղ իրականացված նախաձեռնությունները և դիտարկել համագործակցությունը շարունակելու հնարավոր ուղղությունները:
Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է Համաշխարհային բանկի արհեստավարժ մասնագետների թիմի հետ արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում մշակվել են շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերը, և մեկնարկել է էներգաաուդիտի ուղղությամբ գործակցությունը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրվածությունն են ցուցաբերել այն միջոցառումների նկատմամբ, որոնք կոմիտեն իրականացնում է՝ ՀՀ Կառավարության ծրագրի և քաղաքաշինության ոլորտի ռազմավարության համաձայն: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել՝ դիտարկելու դրանց իրագործմանն աջակցելու հնարավոր ուղիները:
Հանդիպման արդյունքում նախանշվել է կոմիտե-ՀԲ գործակցության օրակարգը, որն առավելապես կառնչվի բնակարանային ֆոնդի արդիականացմանը և շենքերի անձնագրավորմանը:
Կկազմակերպվի ևս մեկ քննարկում՝ հստակեցված ուղղությունների առավել մանրամասն ուսումնասիրման նպատակով:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…