

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում եղանակային խիստ անբարենպաստ պայմանները Ներքին Խնձորեսկ բնակավայրում ստեղծել են դժվար և անհաղթահարելի իրավիճակ։
Գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է:
Խնձորեսկի գյուղապետարանից հայտնում են, որ ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են բոլորը.
«ՀԷՑ-ի տնօրենը և Երվանդ Մալունցը քանի օր է՝ վթարի տարածքում են, իսկ էլեկտրացանցի աշխատողներն, ովքեր աշխատանքներ են տարել եղանակային ամենավատ և անհավանական պայմաններում, պարզել են խնդիրը, որը պահանջում է արմատական լուծում։
Հասցված վնասն այնքան մեծ և լուրջ է, որ հնարավոր չէ վերանորոգել, պետք է հիմնովին փոխել գյուղ մատակարարող հոսանքի լարերը, տեղադրել նոր էլեկտրասյուներ:
Հասկանում և գիտակցում ենք, որ ապրելու համար անհնարին պայմաններ են, սակայն, բնական աղետի պատճառով առաջացած վնասը հիմնովին ոչնչացրել է ամեն ինչ. Հնարավոր ամեն բան արվում է, որպեսզի հոսանքի մատակարարումը վերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն, կոնկրետ ժամանակ նշել չի կարող ոչ ոք։
Աշխատանքները սկսված են դեռևս հոսանքազրկման օրվանից, և, միայն այն փաստը, որ գյուղում դեռևս լույս չկա, չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվում:»,- նշում են գյուղապետարանից։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…