Լրահոս

Ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնը Վաղարշապատում

Վաղարշապատի համայնքապետարանը հերթական անգամ մասնակից եղավ Ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնին։

Համայնաքապետարանում ցուցադրվեց ռեժիսոր Յոշիտակա Յամագուչիի «Սամուրայ կատուն» ֆիլմը: Հաղորդում է Էջմիածնի քաղաքապետարանը։

Ֆիլմի դիտմանը ներկա էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին։ Բացման խոսքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ ստացված համագործակցությունների, հայ-ճապոնական բարեկամության կամուրջը մշտապես ամուր պահելու, ինչպես նաեւ մշակութային նման կարեւոր միջոցառմամբ Էջմիածին հյուրընկալվելու համար։

«Մենք դեռ շատ առիթներ կունենանք համագործակցելու, հատկապես հիմա, երբ դուք մեր քաղաքի բարեկամի պատվավոր կոչման կրողն եք:

Էջմիածնում Ձեր արմատներն ամուր են դրված, եւ տարբեր միջոցառումները, որ իրագործում ենք համատեղ, ասվածի լավագույն ապացույցն են»,- դեսպանին ուղղված խոսքում նշեց համայնքի ղեկավարը:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շեշտեց, որ լինելով Էջմիածնի բարեկամը, ուրախ է եւս մեկ ոլորտում քաղաքի հետ ունենալ հաջողված փոխգործակցություն:

«Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համար մեծ նշանակություն ունի փոխըմբռնման գործոնը: Վստահ եմ, որ ֆիլմերը հանդիսանում են փոխըմբռնման արդյունավետ գործիք:

Ես ինքս աշխատում եմ դիտել հայկական ֆիլմեր՝ հայերի հոգին առավել լավ զգալու եւ հասկանալու համար»,- ընդգծեց դեսպանը։

Ֆիլմերի 16-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:Էջմիածնում փառատոնն անցկացվում է 2013 թվականից:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Թբիլիսիում տեղի…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 23-ի…

2 hours ago

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

3 hours ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

5 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

5 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

22 hours ago