Եվրոպական վեց երկրներ միջազգային մրցաշարերին, այդ թվում՝ Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության դեմ հռչակագիր են ստորագրել։
Հռչակագիրը ստորագրել են Չեխիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Սլովակիան և Լեհաստանը: Փաստաթուղթը ստորագրվել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նախագահ Վադիմ Գուտցայտի հետ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։